Posted in Uncategorized

Եռօրյա հանգիստ կապուտաչյա Սեւանում

 

Բարև ձեզ, Ստյոպան եմ Ադամյան: Ես այսօր կպատմեմ իմ եռօրյա հաոնգիստի մասին: Ես իմ տատիկ և մորաքրոջս հետ գնացել էի կապուտաչյա Սեւան: Առաջին իսկ օրվանից ես ձերկ բերեցի չորս ընկերներ: Նրանցից երեք ազգությանբ ռուս էին, իսկ մյուսներ հայ: Հանգստիս ընդացքում ես հասցրեցի այցելել տարբեր վայեր, որոնցից ամենաշատը ինձ դուր եկավ Ախ Թամար եկեղեցին, որը գտնվում էր սարի գագաթին: Իհրկե ես այդ բարձրունք դժվարությամբ հաղթահարեցի, բայց, այնուամենայնիվ  ես հասա իմ նպատակին: Չմոռանամ նշել, որ Ախ Թամար եկեղեցուց շատ գեղեցիկ տսարան էր բացում:

Posted in Uncategorized

Ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդս

Բարև, ես Ստյոպան եմ Ադամյան: Ես այսօր կպատմեմ Ձեզ, թե ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդները:Արձակուրդների մեկնարկից հետո ես սկսեցի աշխատել Իմ Դպրոցը կայքում տեղ գտած հետաքրքիր մաթեմատիկական առաադրանքներ լուծեցի:

Հետո գնացի գյուղ տատիկիս տեսակցության, որտեղ գյուղական մթնոլորտում ուրախ ժամանակ անցկացրեցի, հանդիպեցի մանկապարտեզիս ընկերներին, չարաճճիություններ արեցինք: Ցավոք, գյուղում ես շատ քիչ ժամանակ  կարողացա անցկացնել, որովհետև շտապում էի քաղաք, քանի, որ օգոստոսի 1-5-ը գնալու էի Սեւան՝ կարատեի պրոֆեսիոնալ մարզումների: Որտեղ հինգ օրվա ընթացքում ոչ միայն հմտացա իմ սպորտաձևի մեջ, եւ արժանացա մարզիչիս գովասանքին, այլ նաեւ ձեռք բերեցին ընկերներ: Որոնց հետ գիշերում էինք լճի ափին՝ վրաններում: Մարզումներից առաջ՝ առավոտները վազում էինք, ցերեկները լողում և հասցնում խոսել ծնողների հետ: Բայց ամենահետաքրքիրը երեկոյան էր, երբ մարզումներից հոգնած հաց էինք ուտում, ապա դուրս էինք գալիս լճի ափ եւ գեղեցիկ խարույկ վառում: Որի շուրջ պար էինք բռնում:

Այս արձակուրդը ինձ համար անմոռանալի դարձավ հենց այս քաղաքից դուրս մարզումներով: