Posted in Ֆիզիկա 8

Հավասարաչափ շարժում շրջանագծով:

1.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: բերել օրինակներ։

Այն անընդատ փոփոխվում է։

2.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ:

3.Ինչ է պտտման հաճախությունը, և որն է նրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:

Պտտման հաճախության միավորն է n-ը

4.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

5.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:

Posted in Ֆիզիկա 8

Ազատ անկում:

1․Որ շարժումն են անվանում ազատ անկում։
Մարմինների անկումը վակուումում, միայն երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը։
v=gt

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բբոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագությամբ:

Posted in Ֆիզիկա 8

Հավաասարաչափ արագացող շարժման արգություն։ Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում

1․Ինչպե՞ս են որոշում առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժման արագությունը։
Առանց սկզբնական արագության (vo=0) հավասարաչափ արագացող շարժման արագությունը շարժումն սկսելուց t ժամանակ անց հավասար է այդ շարժման a արագացման և t ժամանակի արտադրյալին։

2․Ո՞րն է  հավասարաչափ շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի երկրաչափական իմաստը։

Մարմնի շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում հնարավոր է՝ մեծանա կամ փոքրանա նույն չափերով:

3․Բացատրել՝ ինչպե՞ս կարելի է  հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկի միջոցով որոշել մարմնի անցած ճանապարհը։

Հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկն ուղիղ գիծ է, որն անցնում է կոորդինատների սկզբնակետով: Շարժման արագության գրաֆիկը պատերվում է t-երի առանցքին զուգահեռ հատվածի տեսքով:

4․Գրել առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի բանաձևը։

s=at2/2

Posted in Ֆիզիկա 8

Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում:

Դասագրքից. էջ6-ից մինչև էջ8

1.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:
Այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:

2.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:  

3.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:
Արագացում ցույց է տալիս արագության կրած փոփոխությունը միավոր ժամանակում: a=Δv/t 

5․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:
Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։ 

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

S=v2/2a բանաձևով․

Posted in Ֆիզիկա 8

Անհավասարաչափ շարժում։Միջին արագություն։

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Օրին՝․ հեծանիվ վարելը

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը (կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մարմնի հետագիծ։

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։

7.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը այնն հետքն է, որը մարմնի թողնել է որոշակի ճանապարհ անցնելիս, իսկ ճանապարհ այդ հետագծի երկարությունն է։

8.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում։

9.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած S ճանապարհի և այդ t ժամանակամիջոցի հարաբերությանը՝ v=S/t

10․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ։

11․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

S=v․t

12.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

T=v.s

13․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը
Կինեմատիկա մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։

Դինամիկա մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։ 

14․Գրել միջին արագության բանաձևը։
vմիջ=s/t