Posted in Հայոց լեզու, Հաշվետվություն, Գրականություն 8

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ողչույն ես այսօր կներկայացնեմ, թե ինչ եմ արել սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Առաջին շաբաթը նախագծային էր, որի ընթացքում պետք է ընտրեինք մեկ թեմա և այդ թեմայի շուրջ անենաքիչը 3-4 թողարկում անեինք և ահա իմ աշխատհանքները Հայաստանի տեսարժան վայրերի մասին, Հայաստանի տեսարժան վայրերի մասին։ Երկրորդ շաբաթը մենք արել էինք գործնական քերականություն և ահա իմ աշխատանք Գործնական քերականություն։ Որին հաջորդել էր շատ հետաքրքիր և ուսուսցողական մի պատմություն՝ Հինգ հասուն տանձերը: Վիլյամ Սարոյան, որը քննարկեցինք դասարանում։ Հետո կատարեցինք Տեքստային աշխատանք, որը իմ կարծիքով ևս հետաքրքիր աշխատհանք էր։ Այս ամսվա ընթացքում հասցրեցինք կատարել ևս մեկ Գործնական քերականություն։ Այնուհետև «Հայրենիքիս» փաթեթից  պետք է ընտրեինք բանաստեղծություններից մեկը, անգիր սովորեինք և ձայնագրեինք։ Ես ընթրեցի Եղիշե Չարենց《Հայաստանին》բանաստեղծությունը։ Եվ ամսվ վերջին աշխատհանք՝ Մուշեղ Գալշոյան «Կռունկ»  պատմվացքն էր։

Posted in Գրականություն 8

Մուշեղ Գալշոյան «Կռունկ» 

Մաս  1-ին       

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։ Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Մաս 2-րդ

…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

 Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

Մյուռոնի-Մեռոն

Տարաշխարհիկ -Հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա

Նշխարի -Կտոր, փշուր, փշրանք

Վեղարով -Հայ կրոնավորի գլխի ծածկույթ

Արևմարք -մայրամուտ

Լավա-Հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված

Հարկավ-անկասկած

Փերթ-փերթ-Փերթերի բաժանված, կտրտված, գզգզված

Պանդուխտի -Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ

  1. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:
    Իրիկնապահ-իրիկնամուտ
    Արթնանալ-զարթնուլ
    Պանդուխտ-օտարական
    Տխուր-թախծոտ
    Վեհ-վսեմ
    Աղեկտուր-աղաչելով
  2. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:
    Առնական-կանացի
    Հզոր-ուժեղ
    Տրտմություն-զվարճություն
    Սևահեր-ոսկեծամ
    Ծիծաղկոտ-լացկան
  3. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
    Մաս 1-ին
    Կոմիտասը և Սպիտակ կղզին։
    Մաս 2-ին
    Կռունքը և կարոտը։
    Մաս 3-ին
    Կռունքի երգը։
  4. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:
    Սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով։
    Նուրբ, զգայուն, բարի։
  5. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:
    Պանդուխտն իր ցավը հենց կռունկին էր պատմում, որովհետև վսավ էր որ կռունքը իրեն կհասկանա։
Posted in Երկրաչափություն 7

Եռանկյան միջին գիծը

(դաս 6)

1) Եռանկյան կողմերը հավասար են 6սմ, 8սմ, 10սմ: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծեր են:

P=4+3+5=12սմ

2) Ուռուցիկ քառանկյան անկյունագծերը հավասար են 12մ և 16մ: Գտեք այն քառանկյան կողմերը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:

P=6+8+6+8=24մ

3) Նկարում EF||AC: Գտնել PBEF և PABC:

PBEF=5+4+5=14
PABC=10+8+10=28

Առաջադրանքներ (լրացուցիչ)

4) Քառանկյան անկյունագծերը հավասար են m-ի և n-ի: Գտեք այն քառանկյան պարագիծը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:

Posted in Русский язык

Сочинение ,,С чего начинается равнодушие”

Равнодушный человек, как машина без мотора, как небо без солнце и звезд. В детстве меня учили чувствовать боль других как свою. Когда падал мой младший брат больше плакал я , чем он. Все чувства человека, как и равнодушие начинаются в детстве : любовь к Родине, своему народу. И сегодня мы не должны равнодушно проходить мимо наших соотечественников, потерятвших свою родину и родных .

Posted in Русский язык, Հաշվետվություն

Отчёт по русскому языку

Я и моя родословная

Сочинение «Путешествие к моим истокам …»

Перифраз

Одиночество.

Сочинение «Одиночество»

Чтение текста, ,,Родник”

,,Родник”

Флешмоб по русскому языку

Сочинение «Однажды в лесу»

Задание

Сочинение ,,С чего начинается равнодушие”

Posted in Քիմիա 8

Հիշողության թեստ

ԹԵՍՏ 1

  1. Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղա- դրության արտահայտման գրառումը,

1) քիմիական հավասարում

2) քիմիական բանաձև

3) քիմիական ռեակցիա

4) քիմիական տարր

2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

  1. Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկու-

թյունները պարբերություններում ձախից աջ.

1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում

2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում

4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

  1. Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

1) իոնային

2) կովալենտային բևեռային

3) կովալենտային ոչ բևեռային

4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

  1. Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

1) ազոտ

2) նեոն

3) քլոր

4) ջրածին

  1. Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

1) օդից թեթև է

2) ջրում համարյա անլուծելի է

3) անհոտ է և անգույն

4) այրվում կամ պայթում է օդում

Թեստ 2

  1. Հետևյալներից ո՞րն ունի քիմիական բանաձև

1) օդ

2) շաքարաջուր

3) կաթ

4) կերակրի աղ

  1. Ջրի և բենզինի խառնուրդի բաղադրիչների որ հատկության տարբերությունից օգտվելով կարելի է այդ խառնուրդը բաժանել բաղադրիչների.

1) գույնի

2) միմյանց մեջ չլուծվելու

3) մագնիսական հատկությունների

4) մոլեկուլների չափերի

  1. Ծծմբի և երկաթի փոշիները լավ խառնել են, ապա ստացված խառնուրդը տաքացրել: Ի՞նչ երևույթ(ներ) է(են) տեղի ունեցել. տա-

1) միայն ֆիզիկական

3) նախ ֆիզիկական, ապա քիմիական

2) միայն քիմիական

4) նախ քիմիական, ապա ֆիզիկական

4)Հետևյալներից ո՞րն է հիմնային օքսիդի բանաձև.

1) Li2Օ

2) C02

3) S03

4) Si02

5)Ո՞ր բյուրեղավանդակն է համապատասխանում կերակրի աղին.

4.

6)Համապատասխանեցրե՛ք տարրի նշանը և այդ տարրի ատոմի հիմնական վիճակի էլեկտրոնային բանաձևը.

Ա – 3

Բ – 2

Գ – 5

Posted in Uncategorized

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Առաջին շրջափուլն ընդգրկումմ է XVII դարից մինչև XIX դարի կեսը։Այդ ժամանակաշրջանում սկզբնավորվեց և զարգացավ արդյունաբերական արտադրությունը,ձեռքի աշխատանքին փոխարինելու եկան մեքենաներն ու սարքավորումները։Դա արդյունք էր արդյունաբերական հեղաշրջման։Հասարակության առաջատար դասերը դարձան ձեռներեցները և բանվորները։Ձևավորվեց ազգային միասնական շուկան։Խորացան տարբեր երկրների և աշխարհամասերի միջև տնտեսական կապերը։Ի հայտ եկան մեծ քաղաքներ։

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Երկրորդ շրջափուլն ընդգրկում է XIX դարի կեսից մինչև XX դարի սկիզբը։ Այդ ընթացքում ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։ Հասարակական կյանքում մեծացավ գիտության և տեխնիկայի դերը։ Արտադրությւնն ընդլայնվեց և հասավ մեծ ծավալների։ Զարգացած երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։ Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։

գ.Հասարակական-քաղաքական գործընթացները

Նոր դարերում տեղի ունեցան հասարակական կարգի արմատական փոփոխություններ։ Ավատատիրական հասարակական հարաբերություննեին փոխարինելու էր գալիս ժողովրդավարությունը։ Միջնադարյան ժողովորդն սկսում էր կազմավորվել որպես արդիական ազգ։ Ազգը միասնական էր, գիտակցում էր իր շահերը և ուներ կամք՝ բարենորոգելու իր հասարակական կարգը և մասնակցելու դրա կառավարմանը։ Վերացան դասերի (ազնվականությու,հոգևորականություն,գյուղացիություն) միջև առկա նախկին անջրպետները։ Բոլորը օրենքի առաջ ճանաչվեցին ազատ և հավասար քաղաքացիներ։ Սկսեց ձևավորվել քաղաքական հասարակություն։

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը։

Ազգ

1. Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:
2. Տերություն:
3. Ժողովուրդ:
4. (հին) Տոհմ:
5. (հին) Սերունդներ:
6. (ժողովրդական) Գերդաստան:
7. (խոսակցական) Ազգանուն:
8. (բուսաբանություն) Տեսակ:
9. (կենդանաբանություն) Պատմականորեն առաջացած խմբակցություններ` տեսակներ, որոնք նման են իրենց էական ու կայուն հատկություններով:

Ժողովուրդ

1. Երկրի՝ տերության բնակչությունը:
2. Որևէ ազգի բոլոր անհատների ամբողջությունը, ազգություն:
3. Տոհմատիրական հարաբերությունների քայքայումով պատմականորեն կազմավորված՝ մարդկանց կայուն ընդհանրություն, որը հիմնված է լեզվի, տերիտորիայի և տնտեսական ու մշակութային երևույթների զարգացող ընդհանրության վրա, դեռևս ազգ չդարձած մարդկանց հանրություն, էթնոս:
4. Երկրի բնակչության հիմնական՝ աշխատավորական զանգվածը (շահագործողական հասարակարգերում):
5. Մարդիկ, մարդկանց բազմություն:
6. Որևէ տեղի (գյուղի, շրջանի ևն) բնակչությունը, որպես համայնք:
7. Որևէ պետության հպատակների ամբողջությունը:
8. (եկեղեցական) Եկեղեցական համայնք, թեմի ծուխերի ամբողջությունը:
9. (գավառական) Ընտանիք, գերդաստան:

3.Սահմանել ինչ է նշանակում հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջումը գոյություն ունեցող հասարակական-քաղաքական կարգերի արմատական վերափոխում, հեղափոխությունն է:

Posted in Ֆիզիկա 8

Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում:

Դասագրքից. էջ6-ից մինչև էջ8

1.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:
Այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:

2.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:  

3.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:
Արագացում ցույց է տալիս արագության կրած փոփոխությունը միավոր ժամանակում: a=Δv/t 

5․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:
Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։ 

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

S=v2/2a բանաձևով․

Posted in Կենսաբանություն 8

Գեղձեր

Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն։

Մակուղեղի արտադրած աճի հորմոնը կարգավորում է օրգանիզմի բնականոն աճը։ Այդ հորմոնի անբավարարությունը (թերգործարույթ) մանկական հասակում առաջ է բերում թզուկություն, որի դեպքում չեն խախտվում մարմնի համաչատությունն և մտավոր ունակությունները, իսկ հորմոնի գերարտադրությունը (գերգործարույթ) առաջացնում է հսնայույթուն (գիգանտիզմ)։

Պատասխանել հարցերին․

  1. Ինչո՞վ են տրբերվում իրարից արտազատական և ներզատական գեղձերը։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին, իսկ ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։

  1. Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը։

 Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, օրգանիզմի աճը, հսկում է մեզի գոյացման գործընթացը և մաշկի գունավորումը։

  1. Ո՞րն է վահանագեղձի գործառույթը։

Վահանագեղձը արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոն, որն ապահովում է օրգանիզմի բնականոն նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։

  1. Ինչու՞ է ադրենալինը կոչվում է <<տագնապի հորմոն>>։

Ադրենալինը կոչվում է <<տագնապի հորմոն>>, որովհետև նրա քանակը ավելանում է օրգանիզմի գերլարված (սթրես) իրավիճակներում։