Posted in Ճանապարհորդություն

Եռօրյա ճանապարհորդություն դեպի Արատես

Ողջույն, ես հիմա կպատմեմ, մեր եռօրյա ճանապարհորդության մասին դեպի Արատես (հունիսի 10-12)

Առաջին օրը մենք տեղավորվեցինք, հաց կերանք, իսկ երեկոյան խարույկ վառեցինք և հետո նրա շուրջը մի երկու երգ երգեցինք և քնելուց մեր սենյակ մտավ էդգար եղբայրը իր (թույն դինամիկով), բարձր երաժշտություն միացրեցինք և սկսեցինք պարել, ուրախանալ։ Դրանից հետո գնացինք կողքի սենյակի տղավարի ֆուտբոլ նայելու։

Երկրորդ օր արթնացանք, նախավարժանք արեցինք, նախաճաշեցինք։ 15։00-ի կամ 15։30-ի կողմերը ես և էդգար եղբայրը կրակ վառեցինք որպեսզի խորոված պատրաստենք։ Ես մնացել էի կրակի մոտ, իսկ Էդգար ապերը տղերքի հետ գնացել էր ցախ բերելու։ Ես Էդգար եղբորից սովորեցրեց համեղ խորոված պատրաստել։ Պատրաստեցինք, կերանք, հետո բոլորս գնացինք մեր գործերով։ Ա~ հիշեցի մենք նաև գնացել էինք ձոր գետափում լողալու։ Լողացինք հետ եկանք չորացանք հաց կերանք և նորից իչանք ձոր ֆուտբոլի դաշտ գործնա-գործ խաղալու։

Երրորդ օր արթնացանք ,նախավարժանք արեցինք, հետո գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելու հետո գնացինք իրեր հավաքելու և սենյակներ կարգի բերելու։ Հետո իրերը տարանք ակումբի մոտ և գնացինք մեր գործերով սպասելով տրանսպորտին։ Մենք Արատեսից շարժվեցինք ժամ 14։30: Ետ գալու ճանապարհին բարձրացանք Ջրավանք և Երևան հասանք ժամ 20։20։

Ինձ շատ դուր եկավ այս ճանապարհորդություն։

Շնորհակալ են ընկեր Քնարին, ընկեր Նառաին և Էդգար եղբայրը, որ մեզ շատ բաներ սովորեցրեց։