Posted in Մայրենի

Մայրենի

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

աղքատ-հարուստ

անգետ-իմաստուն

գոռում-լռել

ճշմարիտ-սուտ

  1. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

աչքերը չորս է բաց անում-զարմանում է

աչքերը լույս-լավ լուր լսել

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

վարուցանքի-վար+ու+ցանք+ի

թագավորի-թագ+ա+վոր+ի

  1. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դու։

Գյուղացիները մեկը մյուսի վրա էին գցում, որովհետև հա՛մ ազնիվ էին, հա՛մ միամիտ:

  1. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

Իր ագահությունից:

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

հողագործ-հող+ա+գործ

բացատրություն-բացատրել+ություն

ազնվության-ազնիվ+ություն

հողատեր-հող+ա+տեր

  1. Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։

հրաշք-հրաշագործ

ոսկի-ոսկեհեր

արդար-արդարություն

տղա-տղամարդ

  1. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։

Նրանք ասում են, որ նա օձ է տեսնում, որովհտև նա ագահ էր և ուզում էր արթար մարդկանց ունեցվածքը:

  1. Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

Ինձ դուր եկավ հեքիաթ ավարտը:

  1. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Ագահ չլինել և կռվարար չլինել

Posted in ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրություն

Վարժություններ

Անուն Ազգանուն *
Ստյոպա Ադամյան
1. Կարենը խորանարդի բոլոր նիստերը ներկեց տարբեր գույներով։ Քանի՞ գույն նա օգտագործեց։ *
2 балла

Подпись отсутствует

6
2․ Գրի՛ր դեղին գույով պատկերված այն նիստերի համարները, որոնք երևում են խորանարդի նկարում։ *
2 балла

Подпись отсутствует

2.4.5
3. Խորանարդի մի նիստի մակերեսը հավասար է 16 սմ^2: Որքա՞ն է բոլոր նիստերի մակերեսների գումարը։ *
3 балла

Подпись отсутствует

S=16×6=96սմ²
4․ Ուղղանկյունանիստի 3 իրարից տարբեր նիստերի մակերեսներն են՝ 6 սմ^2, 12 սմ^2, 20 սմ^2։ Որքա՞ն է ուղղանկյունանիստի բոլոր նիստերի մակերեսների գումարը։ *
3 балла

Подпись отсутствует

S=6+6+12+12+20+20=76սմ²

Խորանարդ

Posted in Ուսումնական պլան

Ուսումնական պլան

cropped-25488521_381077255680523_3084481249932664469_o-1.jpg

Ստյոպա Ադամըան, Հարավային դպրոց, 4-րդ դասարան

(09:00) – Արթնանալ

(10:00) – Նախաճաշել

11:00-12:30 – Մասնակցում եմ առցանց հաշվառմանը, քննարկում օրվա անելիքը

12:30-17:00 – Մասնակցում եմ առցանց դասերին՝ միանում տեսազանգերին, կատարում առաջադրանքներ։

17:00-18:00- Ընդմիջում

18:00-(22:00) – Կատարում եմ առաջադրանքները, պատրաստում եմ նյութեր և հրապարակում բլոգում։

Ինքնակրթություն՝ համակարգչային խաղեր եմ խաղում,կարդում եմ Նար-Դոս գիրք՝ -(ես հիմա կարդում եմ Նար-Դոս գիրք) և սիրում եմ ընտանիքով ֆիլմcropped-25488521_381077255680523_3084481249932664469_o.jpg դիտում։

Posted in Մայրենի

Մայրենի

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի  ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական-Հրամանատարը,ընկերներին,վտանգից, 1 ածական-սիրելի)

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական-Անահիտը,շշուկով,լույսերը. 2 ածական-փոքրիկ,վերջին.)

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական-անձրևը,հիշողություններ. 2 ածական-հաճելի,սիրում)

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական-Մարգարիտի,սեր,քրոջ. 2 ածական-զգում,ջերմ.)

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական-ծաղիկներ,զույգի,նա,տոնը. 3 ածական-գունավոր,հարսանեկան,գեղեցիկ.)

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ-մարդիկ, դաս-դասեր, սյուն-սյուներ, ձուկ-ձկներ, մատ-մատեր, ձեռ-ձեռքեր, ոտ-ոտքեր, հարս-հարսներ, գրատուն-գրատներ, ձեռագիր-ձեռագրեր, պատմագիր-պատմագրեր, հեռախոս-հեռախոսներ, մարդասպան-մարդասպաններ,տղա-տղաներ, աստղ-ասեղներ, գնդակ-գնդակներ, գլուխ-գլխեր:

  1. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ-անձանիշ, քաղաք-իրանիշ, մայրիկ-անձանիշ, Հասաստան-անձանիշ, դասընկեր-անձնանիշ,դասացուցակ-իրանիշ, ավտոմեքենա-իրանիշ, ինքնաթիռ-իրանիշ, օդաչու-անձանիշ, լավություն-իրանիշ:

  1. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով-      Մաքուր-, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:

դրական           բաղդատական      գերադրական

շատ մաքուր     ավելի մաքուր       ամենամաքուր

շատ կաղ           պակաս կաղ         ամենակաղ

շատ հին            ավելի հին              ամենահին

վառ կարմիր     ավելի կարմի       կարմրագույն

շատ դաժան      ավելի դաժան     ամենադաժան

շատ կարճ          ավելի կարճ       ամենակարճ

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.Արտահայտիր նշված միավորներով.

ա. 125կմ =40 մ 1կմ=1000մ 1000:25*1= 40մ

բ. 18 տ=125 կգ 1տ=1000կգ 1000:8*1=125կգ

գ. 15 ր=12 վ 1ր=60վ 60:5*1=12վ

դ. 112 օր=2 ժ 1օր=24ժ 24:12*1=2ժ

2.Կինոդահլիճի երկարությունը 100 մ է: Հաշվիր դահլիճի լայնությունն ու բարձրությունը, եթե լայնությունը կազմում է երկարության 110 -րդ մասը, իսկ բարձրությունը՝ լայնության 12 -րդ մասը:

Լայնություն՝ 100:10*1=10 մ

Բարձրություն՝ 10:2*1=5 մ

3.Չորացրած սունկի կշիռը կազմում է թարմ սունկի կշռի 17 -րդ մասը: Քանի՞ կգ չորացրած սունկ կստացվի 49 կգ թարմ սունկից:Քանի՞ կգ թարմ սունկ է կորում չորացնելիս:

49:7*1=7կգ սունկ

49-7=42կգ կկորի

4.20 լիտր բենզինն արժե 7600 դրամ: Վարորդը որքա՞ն պետք է վճարի՝ ավտոմեքենան 35 լ բենզին լցնելու համար:

7600:20=380 դրամ (1 լ արժեքը)

380*35=13300դրամ

5.Աննան 24 տետրի համար վճարեց 560 դրամով ավելի, քան Անին՝ 16 տետրի համար: Արան որքա՞ն պետք է վճարի՝ այդ տետրերից 12 հատ գնելու համար:

24 Աննա 16 Անի

8 տետր 560 դրամ ավել

24-16=8

560:8=70դրամ

70*12=840դրամ Արա

Գիրքն ունի 140 էջ:

Վահագնը առաջին օրը կարդաց գրքի 1/7-րդ մասը:

Երկրորդ օրը նա կարդաց մնացած էջերի 1/4-րդ մասը:

Հաշվիր, թե քանի՞ էջ մնաց կարդալու Վահագնին:

140:7*1=20էջ առաջին օր

140-20=120էջ

120:4*1=30է

Posted in Մայրենի

Մայրենի

Բարև ձեզ ես այսօր կասեմ, թե ինչ աուդիոգրքեր եմ լսել: Ես լսել եմ «տաք քարը», «հայկական ժողովրդական հեքիաթներ» և «ղազախական հեքիաթներ»: Ինձ ամենաշատը դուր եկավ «ղազախական հեքիաթները»: Նաև ինձ շատ դուր եկավ օլյան բառախաղը:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Ջրային Անակոնդաodz-770x510

Անակոնդայի աչքերը և քթանցքերը տեղակայված են գլխի գագաթային հատվածում, ինչը թույլ է տալիս նրան շնչել և հետևել զոհին այն ժամանակ, երբ նրա մարմինը ամբողջովին գտնվում է ջրի մակերևույթի տակ։ Անակոնդան թունավոր չէ, սակայն նա ունի հզոր ատամնաշար և ծնոտներ, որոնց միջացով նա որսում է զոհին և պահում ջրի տակ։

  • Անակոնդաները վատ համբավ ունեն, մարդիկ մտածում են, որ նրանք կարող են հարձակվել իրենց վրա։ Բայց ավելի հաճախ, երբ անակոնդան զգում է մարդու մոտենալը, հեռանում է հակառակ ուղղությամբ։ Անակոնդաների վրա հարձակվում են հովազները, խոշոր կայմանները կամ այլ անակոնդաներ։ Վիրավոր անակոնդան կարող է զոհ հանդիսանալ պիրանիաների համար։
  • Արուն գրավում է էգին (որը ավելի մեծ է քան արուն) ՝ բարձր ձայներ արձակելով։ Ենթադրվում է, որ օդում էգը տարածում է հատուկ բույր զուգընկերներին գրավելու համար։ Էգերը կարող են ունենալ բազմաթիվ զուգընկերներ։
  • Ինչպես գրեթե բոլոր վիշապօձերը, անակոնդաները նույնպես կենդանածին են։ Ամեն սերունդ կազմում է տասից մինչև տասնհինգ նորածին՝ 60-90 սմ չափերով։ Հենց ծննդից նրանք կարող են հույսները դնել իրենք իրենց վրա։ Օձերից շատ քչերն են հասնում հասունացման փուլ, քանի որ նրանց թշնամիները բազմաթիվ են՝ կայմաններ, հովազներ, պիրանիաներ, կատվառյուծներ և այլն։
  • Ինչպես վիշապօձերի և պիթոնների բոլոր խոշոր ցեղատեսակները, անակոնդան նույնպես շարունակում է աճել ամբողջ կյանքի ընթացքում։ Աճի արագությունը դանդաղում է հասուն հասակի հասնելուց հետո։

Գայլ

7615_2710_lav-lur-gayler-vorsacoghneri-hamar_M_M

Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերն ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում: Հայաստանում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգը զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։

 

Posted in Մայրենես, Uncategorized

Մայրենի

  • Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։

Բարոն Մյունխհաուզենը շատ ստախոս էր և գլուխ գովան:

  • Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։

Ինձ չհամոզեց արտասովոր եղջերուի պատմությունը, որովհետև չէր կարող եղջերուրի գլխին աճեր բալի ծառ: Իսկ համոզեց կույր խոզի պատմությունը, որովհետև հնարավոր էր, որ խոզը կույր լիներ:

  • Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է։ Այս հատվածը ինձ դուր է եկել, որովհետև սիրում եմ կենդանիները հանգիստ են և պաշտպանված:

  • Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։
  • Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։

Безымянный

  • Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։

Մի անգամ ես անտառում հանդիպեցի մի եղջերու, որը ի զարմանս ինձ սկսեց մարդկային լեզվով խոսել ինձ հետ: Նա սկսեց ինձ հարցեր տալ իմ դասերից, իմ ընկերներից: Նրան շատ ուրախացրեց, որ ես շատ ընկերներ ունեմ: Նա խնդրեց, որ ինքն էլ դառնա իմ ընկերը: Ես սկբից զարմացա, բայց հետո նայելով նրա բարի աչքերին, համբուրեցի նրան, և խոստացա, որ կլինեմ նրա ընկերը: Եվ, որ ամեն ամեն շաբաթ կգամ անտառ նրա հետ զրուցելու եւ խաղալու:

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.Արտահայտիր նշված միավորներով.

ա. 1/5մ=20 սմ

100:5=20

բ. 1/20մ=5 սմ

100:20=5

գ. 1/5կգ=200 գ

1000:5=200

դ. 1/20ժ=3 ր

60:20=3

2.Միմյանցից 90 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա: Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ առաջինը անցել է ճանապարհի . 1/5  մասը: Որքա՞ն ճանապարհ էր անցել նրանցից յուրաքանչյուրը մինչև հանդիպումը:

Լուծում

90:5=45

90-45=45

Պատ՝. Երկուսնել անցել են 45 կմ

  1. Գիրքն ունի200էջ:Վահագնը առաջին օրը կարդաց գրքի  1/5-րդ մասը: Երկրորդ օրը նա կարդաց մնացած էջերի  1/4-րդ մասը: Որոշիր, թե քանի՞ էջ մնաց կարդալու Վահագնին:

Լուծում

200-40=160էջ
160:4=40էջ

Պատ՝.մնաց 40 էջ

4.Գիրքը գրիչից թանկ է 5 անգամ: Որքա՞ն արժե գիրքը, և որքա՞ն՝ գրիչը, եթե Աննան մեկ գրիչ և մեկ գիրք գնելու համար վճարել է 1000 դրամ և հետ ստացել 40 դրամ մանր:

Լուծում

5+1=6

1000-40=960

960:6=160

160×5=800

Պատ՝.գրիչը 160 դրամ, իակ գիրքը 800 դրամ

5.Ավտոբուսը 4 ժ-ում անցավ 240 կմ ճանապարհ: Ավտոմեքենան այդ ճանապարհը քանի՞ ժամում կանցնի, եթե գնա ավտոբուսից 20 կմ/ժ-ով արագ:

Լուծում

4:240=60

60+20=80

240:80=3

Պատ՝.3

6.Քանի՞ օր ունեն բերված տարիները:

 

  1. 1728թվականն ունի  օր:

 

  1. 811թվականն ունի  օր:

 

Մուտք

7.Թիվը կլորացնել մինչև հարյուրյակները.

14824-14800

325-300

1496-1500վ