Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Ինձ առակը սովորեցրեց, որ լավ ընկերոջը չի կարելի դժվար պահին մենակ թողնել: Իմ կարձիքով ասելիքը այն է, որ երբեք չի կարելի հուսահատվել

2.Բնութագրի՚ր թագավորին:

Իմ մտածելով թագավորը շատ պահանջկոտ էր և խիստ:

3. 4-ական բառ դուրս գրեք, որոնք սկսվեն Օ-Ո-ով և Ե-ով.

Օ-Ո                              Ե

օրը                             երբ

Օրերից                      երգել

որն                             երբեք

ոչ                              Եղբայրս

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

1․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի: 3

2․ Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։

10×6=60

60+60=120

Պատ՝. 120

3․ Դերձակն ունի բամբակե գործվածքի 16 մետր երկարությամբ մի կտոր։ Նա ամեն օր կտրում է 2 մետր այդ կտորից։ Քանի՞ օր հետո կկտրի վերջին կտորը։

16:2=8

4․ Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում: 100

5․ Ավտոբուսում ուղևոր չկար, և ահա առաջին կանգառում նստեցին 5 ուղևոր։ Հաջորդ կանգառում նրանց ավելացան ևս 5 հոգի։ Մյուս կանգառում 3 ուղևոր իջան, իսկ 4-ը նստեցին։ Մյուս կանգառում ուղևորները պակասեցին 6-ով, իսկ հաջորդին ավելացան 10 հոգով։ Քանի՞ կանգառ կար։ 5 կանգառ

6․ Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուտրը 16 տարեկան էր։

65-41=24

24+16=40

Պատ՝. 40 տարեկան

7․ Ունենք երեք աշակերտ` Արման, Ալենը, Սամվել:

ա/ Քանի եղանակով է հնարավոր ընտրել մեկին հերթապահ: 3

բ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երկու սովորողի  հերթապահ: 3

գ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երեք սովորողի  հերթապահ: 1

8․ Լուծել խաչբառը։

Screenshot_2

 

9․ Սկյուռիկը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուտը կուտի 40 ընկույզ։

Լուծում

8:40=5

10×5=50

Պատ՝. 50 րոպեում

10․ Բրուտը մեկ օրում պատրաստում էր 5 կճուճ։ Նոր սարք տեղադրելուց հետո նա սկսեց 1օրում 3 կճուճով ավելի պատրաստել։ Քանի՞ կճուճ կպատրաստի բրուտը  7 օրում։

56խճուճ

11․ Մաթեմատիկական խաղ

12․Մաթեմատիկական խաղ