Posted in Մայրենի

Մայրենի

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

աղքատ-հարուստ

անգետ-իմաստուն

գոռում-լռել

ճշմարիտ-սուտ

  1. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

աչքերը չորս է բաց անում-զարմանում է

աչքերը լույս-լավ լուր լսել

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

վարուցանքի-վար+ու+ցանք+ի

թագավորի-թագ+ա+վոր+ի

  1. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դու։

Գյուղացիները մեկը մյուսի վրա էին գցում, որովհետև հա՛մ ազնիվ էին, հա՛մ միամիտ:

  1. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

Իր ագահությունից:

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

հողագործ-հող+ա+գործ

բացատրություն-բացատրել+ություն

ազնվության-ազնիվ+ություն

հողատեր-հող+ա+տեր

  1. Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։

հրաշք-հրաշագործ

ոսկի-ոսկեհեր

արդար-արդարություն

տղա-տղամարդ

  1. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։

Նրանք ասում են, որ նա օձ է տեսնում, որովհտև նա ագահ էր և ուզում էր արթար մարդկանց ունեցվածքը:

  1. Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

Ինձ դուր եկավ հեքիաթ ավարտը:

  1. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Ագահ չլինել և կռվարար չլինել

Posted in ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրություն

Վարժություններ

Անուն Ազգանուն *
Ստյոպա Ադամյան
1. Կարենը խորանարդի բոլոր նիստերը ներկեց տարբեր գույներով։ Քանի՞ գույն նա օգտագործեց։ *
2 балла

Подпись отсутствует

6
2․ Գրի՛ր դեղին գույով պատկերված այն նիստերի համարները, որոնք երևում են խորանարդի նկարում։ *
2 балла

Подпись отсутствует

2.4.5
3. Խորանարդի մի նիստի մակերեսը հավասար է 16 սմ^2: Որքա՞ն է բոլոր նիստերի մակերեսների գումարը։ *
3 балла

Подпись отсутствует

S=16×6=96սմ²
4․ Ուղղանկյունանիստի 3 իրարից տարբեր նիստերի մակերեսներն են՝ 6 սմ^2, 12 սմ^2, 20 սմ^2։ Որքա՞ն է ուղղանկյունանիստի բոլոր նիստերի մակերեսների գումարը։ *
3 балла

Подпись отсутствует

S=6+6+12+12+20+20=76սմ²

Խորանարդ

Posted in Ուսումնական պլան

Ուսումնական պլան

cropped-25488521_381077255680523_3084481249932664469_o-1.jpg

Ստյոպա Ադամըան, Հարավային դպրոց, 4-րդ դասարան

(09:00) – Արթնանալ

(10:00) – Նախաճաշել

11:00-12:30 – Մասնակցում եմ առցանց հաշվառմանը, քննարկում օրվա անելիքը

12:30-17:00 – Մասնակցում եմ առցանց դասերին՝ միանում տեսազանգերին, կատարում առաջադրանքներ։

17:00-18:00- Ընդմիջում

18:00-(22:00) – Կատարում եմ առաջադրանքները, պատրաստում եմ նյութեր և հրապարակում բլոգում։

Ինքնակրթություն՝ համակարգչային խաղեր եմ խաղում,կարդում եմ Նար-Դոս գիրք՝ -(ես հիմա կարդում եմ Նար-Դոս գիրք) և սիրում եմ ընտանիքով ֆիլմcropped-25488521_381077255680523_3084481249932664469_o.jpg դիտում։