Posted in Русский язык

Русский язык

Задание 1. Допишите окончания. 

какой?; какая?; какое?; какие?

Зелёное  дерево – зелёные  деревья; высокий  дом – высокие дома; умный  человек – умные  люди;; хороший  друг – хорошие  друзья; красивое  здание – красивые  здания; новая  машина – новые  машины;  жёлтый  лимон – жёлтые  лимоны; интересный  фильм – интересные  фильмы;  красное  яблоко – красные  яблоки;  солёный огурец – солёные огурцы; зимний вечер – зимние вечера.

Задание 2.Запишите антонимы:

высокий – низкий;  дешёвый – дорогой;

громкий – тихий;  умный –    глупый;

новый – старый; горячий -холодный

зимний – летний; скучный – весёлый

Задание 3Заполните таблицу
какой? какая? какое? какие?
 молодой

 высокий

 глупый

 чёрный

 новый

плохой

громкий

осенний

горячий

важный

светлый

главный

правильный

белая

холодная

красивая

низкая

зелёная,

дешёвая

старая,

 жёлтое

большое

голубое

вишнёвое

серое

тёплое

цветное

 

 

 красные

коричневые

хорошие

умные

родные

культурные

тихие

 

 

 

Posted in Բնագիտություն

Բնագիտություն «Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը»

«Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը»

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1.Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Մեր շրջապատու բույսերը աճում են գրեթե ամեներեք՝ այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում:

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Մենք գիտենք, որ բույսը կազմված է արմատից, որը նրա ստորգետնյա հատվածն է, ցողունից և տերևից, որոնք նրա վերգետնյա հատվածներն են:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Ամենաանհրաժեշտ պայմանները բույսը աճեցնելու համար դա հողն է, ջուրը և օդը:

  1. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Բույսի կենսագործունեությունը կայանում է նրանում, որ այն աճում է և մեր շրջապատը հարստացնում է թթվածնով:

  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Իմ կարծիքով եթե բույս չլինի կյանք էլ չի լինի:

  1. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.Գտիր ամբողջ թիվը, եթե հայտնի է, որ՝

Ա. թվի  1/6 մասը 12 է

12x6x1=72

Բ. թվի  1/10 մասը 18 է

18x10x1=180

2.Արտահայտիր նշված միավորներով.

Ա. 1/5 սմ=2մմ

Բ. 1/2 տ=500ց

Գ. 1/15 ր=4վ

3.Խանութում եղած ձմերուկի 1/4 մասը, որը կազմում է 2 տ 450 կգ,  վաճառվեց: Որքա՞ն ձմերուկ կար խանութում:

Լուծում

2տ 450կգ x4x1=9տ 800կգ

Պատ՝.9տ 800կգ

4.Ասֆալտապատել են ճանապարհի 8 կմ-ը, որը կազմում է ամբողջ ճանապարհի  1/39-րդ մասը:Հաշվիր ամբողջ ճանապարհի երկարությունը:

 

Լուծում

39x8x1=312կմ

Պատ՝.312կմ

 

  1. Երբ գնացքը հասավ առաջին կանգառին՝նրան մնաց անցնելու ևս151 կմ, որը կազմում է ամբողջ ճանապարի 1/13-րդ մասը:Գտիր հեռավորությունը մինչև առաջին կանգառը:

Լուծում

151x13x1=1963կմ

1963-151=1812

Պատ՝.1812կմ

6.Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից: Այդ հողամասերի ընդհանուր մակերեսը 2800 մ2 է: Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը:

Լուծում

3+1=4

2800:4=700մ2

700×3=2100մ2

Պատ՝.մեկինը 700,մյուսինը2100մ2

 

Posted in Հայրենագիտություն

Կիլիկայի հայոց պետություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։

Տիգրան Մեծի օրոք:

  1. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:

Գագիկ I-ը

  1. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:

Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։

  1. Ո՞ր թվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:

Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանությանը 1080թ. ապստամբեց      բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը

  1.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։

1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի

  1. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:

Կոստանդնուպոլիս

  1. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:

Կիլիկայի հայոց պետությունում խոսում էին հայերեն, խոսում էին նաեւ հունարեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: