Posted in Բնագիտություն

Բնագիտություն. Սնկեր

unnamedՍնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Սնկերը ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով:

  1. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

  1. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

 

Թունավորը կարմիր գլխարկով, սպիտակ պուտիկներով սունկն է:

unnamed

Իսկ շամպինիոնը ուտելու է:

Без названия

  1. Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։

Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

download

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր
դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի
հանգույց, ամեն մի զարդանախշ։
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ

Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում,
հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Տրդատն առաջին շենքը կառուցել է Արգինայում: Այդ վայրը 965 թվականին դարձել էր Հայոց եկեղեցու կաթողիկոսանիստը:Դրանից շատ կարճ ժամանակ անց, Հայոց նորընտիր կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին որոշում է նոր աթոռանիստի համար այդ վայրում հիմնել մեծ եկեղեցի, որի կառուցումն էլ հանձնարարում է Տրդատ Ճարտարապետին: Այդ եկեղեցուց այսօր, ցավոք, պահպանվել են հյուսիսային պատը և արևմտյանից մեկ հատվածը: Այս պատճառով այսօր հնարավոր չէ հստակ նկարագրել այդ եկեղեցու արտաքին տեսքը, սակայն տեղեկություններ է հաղորդում պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսը, ով Շահ-Իսմայիլի զորքերի հետ հասել էր այստեղ, և իր մատյանում անչափ հիացմունքով է խոսում շինության մասին: Դրանից հետո Տրդատ ճարտարապետը նոր հանձնարարություն է ստանում արքա Սմբատ Բ Տիեզերակալից (977-989 թթ.): Անիում պետք է կառուցվեր մեծ չափերով մի եկեղեցի, որը նվիրվելու էր Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին: Դա Անիի հռչակավոր Մայր Տաճարն էր, որ հետագայում հայտնի է դառնում իր հոյակերտ ճարտարապետությամբ: Սակայն Սմբատ արքան տեսնում է միայն Տրդատի գցած հիմքը: Արքայի մահվան պատճառով տաճարի կառուցման աշխատանքները մեկառժամանակ դադարեցվում են:

Մայր տաճարի կառուցման ժամանակավոր դադարը Տրդատն օգտագործում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս մեկնելու համար, որտեղ նրան հրավիրել էին վերականգնելու կայսրության գլխավոր եկեղեցու՝ հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը:

Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր: Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի:

13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը, Անիի Մայր տաճարը ,Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարան-
եկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ։

Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները:

 

Դիտելու նյութեր՝

Տրդատ ճարտարապետ

Մոմիկ ճարտարապետ

Մանուել ճարտարապետ

Ընտանեկան նախագիծ

Նախագծի անվանում՝ հայ ճարտարապետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝  ապրիլի 13-19-ը

1. Ի՞նչ աշխատանք է կատարում ճարտարապետը:

Ճարտարապետը ղեկարում և վերահսկում էր աշխատողներին:

  1. Ի՞նչ հայտնի հայ ճարտարապետներ գիտեք:

Ես գիտեմ Մանուելին, Տրդատին և Մոմիկին:

  1. Ո՞ր կառույցների հեղինակն է Մոմիկ ճարտարապետը:

Մոմիկի ուշագրավ գործերից են Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը, Անիի Մայր տաճարը ,Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարան-
եկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ։

  1. Ո՞ր կառույցների հեղինակն է Մանուել ճարտրապետը:

Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։

  1. Ո՞ր կառույցների հեղինակն է Տրդատ ճարտարապետը:

Տրդատն առաջին շենքը կառուցել է Արգինայում: Անիի հռչակավոր Մայր Տաճարնը Կոստանդնուպոլիս Տրդատը վերականգնեց Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը:

  1. Անի մայրաքաղաքն ինչո՞վ է հայտնի եղել:

Անի մայրաքաղաքն իր մայր տաճարով էր հայտ

  1. Ձեր թաղամասում ի՞նչ ճարտարապետական կառույցներ կան: Նկարիր և պատմիր այդ կառույցների մասին:

800px-Holy_Trinity_Church,_Malatia-Sebastia,_Yerevan,_Armenia

Մեր թաղամասում կա Սուրբ Երրորդություն եկեղեցին: Սուրբ Երրորդություն եկեղեցին Եկեղեցին կառուցվել է 2001-2005 թվականներին ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ[1]։ 2004 թ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը, իսկ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կատարվեց եկեղեցու օծման սրբազան արարողությունը[2][3]։

Այսօր եկեղեցին ապրում է ակտիվ համայնքային կյանքով։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Եսայի քահանա Արթենյանը[4]։

Posted in ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ընտեություն

1․ Որտե՞ղ պետք է դնել ավելորդ լուցկին, որպեսզի հավասարությունը լինի ճիշտ։

 

 

 

 

 

2+7=9

2․ Ունենք 5 գույնի մատիտ։ Քանի՞ հնարավոր եղանակուվ կարող ենք ներկել նկարում պատկերված ՀՀ մարզերը այնպես, որ իրար հարևան մարզերը լինեն տարբեր գույնի։

 

 

 

 

 

  • Կիրականացնենք հետևյալ խնդիրների քննարկում․

1․ Ո՞ր համարի կայանատեղիում է կանգնած կապույտ մեքենան։

41

2․ Պարկում կա 20 հատ տանձ և խնձոր։ Հայտնի է, որ ցանկցած 12 հատ մրգից գոնե մեկը տանձ է, իսկ ցանկացած 10 հատ մրգից գոնե մեկը խնձոր։ Յուրաքանչյուր մրգից քանի՞ հատ կա պարկում։

 

12-1=11

10-1=9

9+11=20

11խնձոր և 9 տանձ