Posted in Մայրենի

Մայրենի

700px-Ծաղկազարդի_ժամանակ_բաժանվող_ճյուղեր_02

Զատիկի մասին հանելուկ

Այն ինչն է ի՞նչը,ծնվում է սպիտակ դառնում է կարմի։

Ալ կարմիր իր զգեստը հագած,սեղանի զարդն է գարնան։

Զատիկի Խորհուրդը.

Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության օրն է։ Այն քրիստոնեական ամենահին ու ամենակարևոր տոնն է։ Սուրբ Զատիկին ներկված հավկիթներ միմյանց նվիրելու ավանդույթը ավելի հին է, քան հենց ինքը՝ Սուրբ Զատիկի տոնը։ Դեռ հնում, ի նշան գարնան գալստյան և զարթոնքի, մարդիկ ներկված ձվեր էին նվիրում միմյանց և տոնում բնության վերածնունդը։

«Զատիկ»-ն այն տոներից է, որին անհամբերությամբ սպասում ենք բոլորս։ Հատկապես երեխաները, ովքեր իրենց ձեռքվ աճեցնում են կանաչ ծածկույթ, իսկ ամենահետաքրքիրը բազմերանգ ձվերի խաղն է: Աշխարհում Սուրբ Զատիկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստվել է Իտալիայում 2011 թվականին։ Այն ուներ 10.39 մետր բարձրություն և կշռում էր 7.200 կգ։ Այն ավելի մեծ էր, քան ընձուղտը, և ավելի ծանր, քան փիղը։

Զատիկը տարբեր երկրներում

Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը:  Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:

Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին:

Վրաստանում. Վրացիները զատիկը նշելու են ապրիլի 15-ին:  Նրանք աշխատում են նշել զատիկը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հետ:

Ֆրանսիայում. Ֆրանսիացիները շնորհավորում են իրենց ծանոթներին և բարեկամներին` այդ օրվա կապակցությամբ:  Զատկի խորհրդանիշը ճագարն է, որը բերում է զատկի ձվերը: Ըստ սովորության ծնողները պահում են ներկած ձվերը այգու ծառերի և թփերի տակ, և երեխաները պետք է գտնեն դրանք ու դասավորեն զամբյուղի մեջ:

Ինձ ամենից շատ դուր է գալիս հայկական Զատիկը, բայց հավանեցի նաև անգլիացիների եւ ֆրանսիացիների տոնելու ձեւերը: