Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.Համեմատիր.

7/9 և 5/9

7/9 > 5/9

12/23 և 21/23

12/23 < 21/23

91/154 և 49/154

91/154 > 49/154

2.Աստղանիշի փոխարեն տեղադրիր < և > նշաններից մեկը:

 

41/52 ∗ 38/52

 

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • >
  • <

 

3.Դասավորիր կոտորակները աճման կարգով.

35/48, 14/48, 42/48, 11/48, 48/48, 7/48,

 

4.Ավարտիր  կոտորակների համեմատմանը վերաբերող հետևյալ պնդման ձևակերպումը:

Հավասար հայտարարներով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի մեծ է, և ավելի փոքր է այն կոտորակը, որի համարիչն ավելի փոքր է:

5.Օգտվելով  գծագրում բերված տվյալներից ՝ հաշվիր AB հատվածի երկարությունը.

10+15=25մմ

6.Արտահայտիր մետրերով.

14 կմ 180 դմ

1կմ=1000մ

14×1000=14000

180դմ=18մ

14000+18=14018

150 դմ 2500 սմ

150դմ=15մ

100սմ=1մ

2500սմ=25մ

15+25=40մ

  1. Գտիր ամենափոքր երկնիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի գումարը:

10+999=1009

 

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

download

Անվանումների առաջացումը

Հետաքրքիր է ծանոթանալ տարբեր բնակավայրերի մասին պատմություններին: Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։
Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին
ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա
ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ
լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի
ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի
կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև
հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ
Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ
եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։

Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։
Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ
աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր։
Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ
է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի։
Վանա կատու
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը): Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային
քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը տարբեր գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով:
Հատկապես արժեքավոր են տարբեր գույների աչքերով կատուները: Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում
են նաև կերակրի ջերմաստիճանը:

 

Նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սվորողներ

Ժամկետ՝ ապրիլի 20-26

  1. Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի մասին.
    որտե՞ղ է գտնվում,
    – նախկինում ինչպե՞ս է կոչվել:

Իմ մշտական բնակավայրը Արմավիրի մարզի Դալարիկ ավան է: Այն գտնվում է մարզկենտրոնից 21 կմ հյուսիս-արևմուտք՝ հարթավայրում։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 58 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։ Այն հիմնադրվել է 1901 թ.-ին, երկաթուղու շինարարության ժամանակ և կրել է Մաստարա անվանումը։ Դալարիկ է վերանվանվել 1965 թ.-ի հունվարի 20-ին։

  1. Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։

Հայրս ծնվել է ՀՀ Արմավիրի մարզում, մայրս՝ Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Հայրական տատիկս-պապիկս ՀՀ Արագածոտնի մարզի, Թալինի տարածաշրջանի Արթիկ գյուղում: Մայրական տատիկ պապիկս արմատով արցախցի են:

 

  1.  Ծագումով որտեղի՞ց ես քեզ համարում, ինչո՞ւ։

Ես ինձ համարում եմ Երևանիցի, որովհետեւ ծնվել եմ Հերացուն անվան առաջին համալսարանական հիվանդանոցում, եւ հիմա էլ ապրում եմ Երևանում:

  1. .Քո բնակավայրի անունը որտեղից է առաջացել:

Երևան քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը: Կա տեսակետ նաեւ, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։

  1. Ի՞նչ հետաքրքրական, ուրախ պատմություններ գիտեք ձեր ծննդավայրի կամ հարևան բնակավայրերի մարդկանց մասին։

Երեւանը շատ ուրախ, գույզզգույն քաղաք է, ասում են, որ այստեղ մարդիկ միշտ ուրախ եւ ստեղծագործող են եղել:

 

  1. Ուրիշ ո՞ր  բնակավայրի անվան ծագման մասին կարող ես պատմել:

Ինձ հետաքրքիր է նաեւ Թալին քաղաքի պատմությունը: Այն նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել է 1978 թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։Թալին քաղաքի քաղաքապետ դարձավ Գուրգեն Գրիգորյանը աշխատելով մինչև 2002 թվականը, նրան հաջորդեցին ևս երկու քաղաքապետ։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։

Posted in Մայրենի

Մայրենի

1.Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89

54-հիսունչորս

847-ութ հայրուր քառասունյոթ

6985-վեց հազար իննը հայրուր ութսունհինգ

12546-տասնըերկու հազար հինգ հայրուր քառասունվեց

68-վաթսունութ

95-իննսուհինգ

15-տասնըհինգ

58-հիսունութ

697-վեց հայրուր իննսունյոթ

89-ութսունինն

  1. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

11-99 միասին, իսկ 100-ից բարձր թվերը անջատ

3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

Տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն,